211652_close_icon

Վերմիշյանը հասկացել էր, որ Գյումրիում մաքսակետ կառուցում են, որովհետև ունենալու ենք առևտուր Թուրքիայի հետ. Կոչուբաև․ 168․am

views-count2950 դիտում article-date 10:12 21-07-2021
Գյումրու մաքսատան կառուցումը Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռավար նպատակով է,   ըստ էության, կառուցվել: Այս մասին  168. am-ի հետ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Երբ որ որոշում կայացվեց, որ Գյումրիում  պետք է մաքսակետ կառուցվի Վահագն Վերմիշյանը շատ կարճ խորհրդակցություն է տալիս Փաշինյանին, որ առհասարակ մաքսակետերը կառուցվում են միջպետական ճանապարհներին մոտ եւ կիսվել է  իր անկեղծ տպավորությունով,որ Գյումրին բավական անհարմար է մաքսակետ կառուցելու եւ կիսվել է իր մտահոգությամբ, թե հնարավոր է մեր կառավարության ռազմավարություններում առկա է Թուրքիայի հետ ազատ տնտեսական գոտի բացելու խնդիրը: Եւ Վահագն Վերմիշյանի բնորոշմամբ վարչապետ բազուկի պես կարմրել էր իր էդ դիրքորոշումից եւ սենյակից հեռացրել է Վահագն Վերմիշյանին: Եւ եթե սա համադրենք մենք, որ Գյւոմրուց դեպի Անի,  Գյումրուց դեպի Կարս գնացող  միջպեստական ճանապարհներ են հիմնանորոգվում եւ առհասարակ եթե մերր գործող իշխանության հռետորաբանությունը Թուրքիայի, Ադրբեջանի հետ ապաշրջափակման ինչ-որ խնդիրներից խոսելը համադրելով այս ամենի ինչի հետ տեսնում ենք, որ այո, այդպիսի հեռավար նպատակ եղել է:  Վերմիշյանը ժամանակից շուտ հասկացել էր, որ մաքսակետ մենք Գյումրիում կառուցում ենք, որովհետեւ տեսանելի ապագայում ունենալու ենք առեւտուր Թուրքիայի հետ»,-ասաց նա` նշելով, որ միայն կառուցման ընթացքում յուրացվել է 3 միլիոն դոլար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր