1928 դիտում
22:05 14-09-2019
Բահամյան կղզիներին նոր ծովամրրիկ է մոտենում
Նոր ծովամրրիկ է մոտենում Բահամյան կղզիներին, որտեղ երկու շաբաթ առաջ մեծ ավերածություններ էին տեղի ունեցել «Դորիան» փոթորիկի հետևանքով: Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-latin-america-49694397]BBC[/url]-ն։
Ատլանտյան օվկիանոսում ձևավորվող «Ումբերտո» արևադարձային փոթորիկն ուժեղացել է ուրբաթ գիշեր:
Ներկա պահին այն շարժվում է Մեծ Աբակո կղզու ուղղությամբ, որը մեծապես տուժել է «Դորիան» փոթորիկից: Տարերային աղետից հետո 1300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում Բահամյան կղզիներում, մինչդեռ 15 000-ն անօթևան են մնացել:
ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնի տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Մեծ Աբակո կղզուց 110 կմ հեռավորությամբ՝ շարժվելով 65 կմ/ժամ արագությամբ: Կանխատեսվում է, որ փոթորիկն իր հետ հորդառատ անձրևներ կբերի:
Նմանատիպ նյութեր
1139 դիտում
11:51 29-08-2020
Ծովամրրիկ Լորան շարունակում է ավերածություններ գործել․ «Ամերիկայի ձայն»
2906 դիտում
19:05 18-02-2015
Հայ Ազգային կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ին եւ նոր հանրահավաքի օր հայտարարում
1090 դիտում
15:45 16-03-2015
«Պեմ» փոթորիկը մոտենում է Նոր Զելանդիայի ափերին
Այս բաժնից
682 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
847 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել