211652_close_icon
views-count1250 դիտում article-date 11:51 29-08-2020

Ծովամրրիկ Լորան շարունակում է ավերածություններ գործել․ «Ամերիկայի ձայն»

Լորա ծովամրրիկը հարվածում է ԱՄՆ հարավ-արևմտյան տարածքներին: Այն ուղեկցվում է ծովափնյա շրջաններում հորդառատ անձրևով և ուժեղ քամիով: Սա 4-րդ կարգի ծովամրրիկ է, որը մեծ վնաս է հասցրել Լուիզիանա և Թեքսաս նահանգներին: Կան հաղոդումներ զոհերի մասին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5562337.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Լուիզիանայի նահանգապետ Ջոն Էդվարդցն ու այլ պաշտոնյաներ զգուշացնում են, որ այս բնական աղետը չափազանց վտանգավոր է՝ կոչ անելով բնակչությանը միջոցներ ձեռնարկել անվտագության ապահովման համար: Նահանգապետ Էդվարցը նշում է, որ այս ծովամրրիկն իր ուժգնությամբ ավելի հզոր է, քան վերջին շրջանի այլ բնական աղետներ Իշխանությունները հայտարարել են ամերիկյան ափամերձ շրջաններում պարտադիր և կամավոր տարհանման մասին: Որոշ դեպքերում բնակիչները հրաժարվում են հետևել պարտադիր տարհանման պահանջին: Հրաժարման պատճառներից է նաև կորոնավիրուսի համավարակը: Լուիզիանայի Քեմերոն քաղաքում տասնյակ մարդիկ որոշել են չտարհանվել, այլ տեղում ապաստան գտնել ծովամրրիկից պաշտպանվելու համար: Նրանք մտավախություն ունեն, որ ընդհանուր ապաստարաններում կորոնավիրուսի վարակման ռիսկը շատ ավելի մեծ է: Չնայած դրան՝ իշխանությունները հաշվի են առնում համավարակի գործոնը: Պարտադիր տարհանման համար նախատեսված ապաստարաններում մարդկանց թվաքանակի սահմանափակումներ են մցվել: Ըստ ապաստարան տրամադրող հաստատության ղեկավար Անգելա Ջոյեթի՝ նրանք հետևում են բոլոր ուղեցույցներին՝ կապված համավարակի հետ: Այստեղ պահպանվում է սոցիալական հեռավորությունը, մարդիկ կրում են դիմակներ, օգտվում են ախտահանող հեղուկներից ու պարտադիր ջերմաչափվում են: Լորա ծովամրրիկը դասակարգվել է որպես չորրորդ կարգի աղետ: Այն որոշ թուլացման միտում է արձանագրում այժմ՝ շարժվելով դեպի ավելի հյուսիսային շրջաններ և ԱՄՆ արևելյան ափ:

Նմանատիպ նյութեր