«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին»՝ 3։1․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» շարունակում է մնալ 100 տոկոսանոց ցուցանիշով։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց նաև 5-րդ տուրի խաղում։ «Էնֆիլդում» «կարմիրները» ընդունել էին «Նյուքասլին»։ Գրում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/14/liverpool5/1016203]Armsport.am[/url]-ը։
7-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ջետրո Ուիլյամսը։ «Մերսիսայդցիները» առաջին կեսում ոչ միայն կարողացան հետ բերել կորցրածը, այլ նաև առաջ անցան հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն՝ մրցակցի դարպասը գրավելով 28-րդ և 40-րդ րոպեներին։
Երկրորդ կեսում օգտվելով Ռոբերտո Ֆիրմինոյի գերազանց փոխանցումից՝ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Մոհամեդ Սալահը՝ 3-1։
«Լիվերպուլը» առաջին անգամ է իր պատմության մեջ մեկնարկում ԱՊԼ-ում հինգ անընդմեջ հաղթանակներով։ Կլոպի թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։