211652_close_icon
views-count1394 դիտում article-date 18:04 14-09-2019

Բելգիայի արտաքին գործերի նախարարը կասկածվում է կոռուպցիայի մեջ

Բելգիայի ազդեցիկ քաղաքական գործիչ Դիդյե Ռեյնդերսին մեղադրել է կոռուպցիայի մեջ, գրում է [url=https://www.lecho.be/economie-politique/belgique/general/le-parquet-enquete-sur-des-allegations-de-corruption-visant-didier-reynders/10162446.html]L'Echo[/url]-ն: Դիդյե Ռեյնդերսը զբաղեցնում է երկրի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար և Եվրահանձնաժողովում արդարադատության հարցերով հանձնակատարի թեկնածու: Ըստ տեղեկատվության` դեռևս ապրիլ ամսին Բելգիայի Ազգային անվտանգության ծառայության ոմն նախկին աշխատակից դիմել է դաշնային ոստիկանություն` փոխվարչապետի դեմ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով: Նախնական քննության ավարտից հետո դատախազությունը պետք է որոշում կայացնի` Ռեյնդերսի դեմ մեղադրանքներն արդյոք բավարար են գործը գլխավոր դատախազություն հանձնելու համար` հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնը, հայտնում է [url=https://www.rtbf.be/info/belgique/detail_didier-reynders-dit-tout-ignorer-d-une-enquete-preliminaire-ouverte-a-son-encontre?id=10314989]RTBF[/url]-ը: Ինքը` նախարարը, զարմանք է արտահայտել տվյալ տեղեկատվության հետ կապված` հայտարարելով, որ որևէ հետաքննության մասին տեղեկատվություն չունի: Նախարարի ներկայացուցիչները նշել են, որ նախարարի դեմ «գրոհը» ուղղորդված բնույթ ունի և վերջինիս հեղինակությունը վնասելու նպատակ է հետապնդում:

Նմանատիպ նյութեր