30815 դիտում
22:16 13-09-2019
Վայոց Ձորի մարզում բախվել են ՍՊԸ-ի Mitsubishi-ն ու ՀՀ ՊՆ-ի КамАЗ-ը. վիրավորը ստացել է ոտքի սալջարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141.5 կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 34-ամա Գարիկ Բ-ի վարած Mitsubishi մակնիշի 108 AF 61 համարանիշի և ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող՝ 20-ամյա Վահե Մ-ի վարած КамАЗ մակնիշի ՊՆ 8161 Շ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Գագիկ Է-ն «ոտքի սալջարդ» ախտորոշմամբ տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վայքի հիվանդանոցի բժիշկների կողմից։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Վայոց Ձորի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Հ. Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+