Հետախուզվողը բերման ենթարկվեց Արին-Բերդի փողոցից
«Հետախուզում-ԱՊՀ» միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Արին-Բերդի փողոցից բերման են ենթարկել 23-ամյա Գևորգ Գ.-ին, որը սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 (ծեծը) և 322 (ինքնիրավչությունը) հոդվածների 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]