11211 դիտում
18:06 12-09-2019
Դատարանը հեռացավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. News.am
[url=https://news.am/arm/news/533176.html?fbclid=IwAR3CGlNU2xXJorSWcIZNv2VDI857Lho4U-KHVdhCb5vi1YMDKyNmwMZPLsU]News.am-[/url]ը գրում է. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ սեպտեմբերի 4–ի ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնել և Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնել։ Պաշտպաններից Արամ Օրբելյանը, վկայակոչելով ՍԴ որոշումը, հիշեցրեց, որ Բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչել մի դրույթ, որում անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ։
Ըստ փաստաբանի՝ քանի դեռ վերացված չէ օրենսդրական բացը, պետք է երկրորդ նախագահն անհապաղ ազատ արձակվի։ Դատախազությունը և տուժող կողմն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ։Ըստ մեղադրող դատախազների` ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։ Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/533176.html?fbclid=IwAR3CGlNU2xXJorSWcIZNv2VDI857Lho4U-KHVdhCb5vi1YMDKyNmwMZPLsU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2088 դիտում
22:46 19-05-2022
Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու
11356 դիտում
18:52 20-06-2019
Քոչարյանի գործով դատարանը հեռացավ վերջնական որոշում կայացնելու՝ չլսելով փաստաբանների առարկությունները
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»