3973 դիտում
18:54 08-05-2020
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը. որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին
[url=https://www.tert.am/am/news/2020/05/08/Khocharyan-robert/3284383?fbclid=IwAR2V6SlhYGQhie2LJf_q3IVNQi0aZUawQ-ErExNhLbUfA5XiqQwz6ibFlKc]Tert.am-[/url]ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդության քննությունից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը՝ 17:50-ին: Այդ մասին հայտարարեց դատավոր Դանիբեկյանը:
Նշենք, որ Դատախազությունն առարկեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխել կա՛մ գրավով, կա՛մ ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, կա՛մ կորոնավիրուսով պայմանավփորված, նշելով, որ դրանք անհիմն են, և այժմ խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն չկա:
Փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանի դիտարկմանը, թե պաշտպանների պատճառով երեք դատական նիստ է հետաձգվել, ասաց, թե այդպես չէ, ու պաշտպանների բացակայութան պատճառով հետաձգվել է մեկ նիստ:
Դատախազության այն դիտարկմանը, թե բանտային պայմաններում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի շատ չէ, քան ազատության մեջ գտնվող մարդկանց մոտ, Ալումյանն արձագանքեց. «Երբ մարդ անզատության մեջ կորոնավիրուսով է վարակվում, որովհետև ինչ-որ մեկի հետ շփվել է, դա իր խնդիրն է, թող չշփվեր, բայց անազատության մեջ գտնվողը չի ընտրում՝ ում հետ շփվել»:
Ինչ վերաբերում է նրան, թե եթե կորոնավիրուսով վարակվելու մտավախություն կա, այդ դեպքում ինչու՞ Քոչարյանը դիմակով և ձեռնոցով չէ, Ալումյանը պատասխանեց՝ քանի որ իր կողքին նստած փաստաբաններն են դրանք կրում:
Ժամը 18:00-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, պաշտպանական կողմը առաջարկեց նիստը երկարաձգել, և եզրափակիչ ելույթի համար 15 րոպե տրամադրել պաշտպաններին կողմերը չառարկեցին:
Լրացուցիչ ժամանակի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմից Հովհաննես Խուդոյանը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց. «Իմ կարծիքով՝ ամենակարևոր փաստարկը, թե ինչու Դուք կարող եք և պետք է բավարարեք մեր ներկայացրած միջնորդությունները, այն է, որ այսօր ոչ մեկը դատարանների դռներ չի փակելու»:
Նմանատիպ նյութեր
7129 դիտում
22:01 21-02-2021
Կարեն Բեքարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. News.am
2091 դիտում
22:46 19-05-2022
Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու
3974 դիտում
20:35 04-02-2019
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին