3580 դիտում
18:00 12-09-2019
Մի բան կարող եմ ասել՝ արդարադատությունը հաղթելու է. Արայիկ Հարությունյանը՝ Ռ. Քոչարյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/09/12/arayik/3092198?fbclid=IwAR3izRybKHnIvkx37iHbRE_uW-PR_AFJu808A1Q2GKtxZd0kqW6ZIhtBZY0]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատությունը հաղթելու է, այս մասին լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս դատական գործընթացը քաղաքական երանգ ունի՞, թե ավելի շատ իրավական գործընթաց է։
«Մի բան կարող եմ ասել՝ արդարադատությունը հաղթելու է, և ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, այսինքն՝ իր վարչապետության օրոք, արդյոք Արցախից զորք է բերվել Հայաստան, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ցուցմունքները հրապարակվել են և որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել: Զինվորականներն էլ իրենց ցուցմունքներում բացատրությունը տվել են: Բայց, հասկանալով կառուցվածքը, այն ժամանակ Արցախի վարչապետը կապ չի ունեցել Պաշտպանության բանակի հետ: Լրացուցիչ տեղեկություն չեմ կարող ասել»,- ասաց Հարությունյանը:
Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/09/12/arayik/3092198?fbclid=IwAR3izRybKHnIvkx37iHbRE_uW-PR_AFJu808A1Q2GKtxZd0kqW6ZIhtBZY0] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27892 դիտում
08:50 06-02-2018
Արմենն ասել է` չեմ կարող, Լևոնը համաձայն չէ. Լևոնը ասել է` նման բան չկա, համաձայն եմ. ու սկսվել է թունդ վեճ. «Իրատես»
Այս բաժնից
427 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
577 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
493 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն