211652_close_icon
views-count4263 դիտում article-date 23:40 12-09-2019

Արարատի ոստիկանները բացահայտեցին Գոռավանում կատարված բջջային հեռախոսի գողության դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 11-ին Արարատի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ սեպտեմբերի 9-ին Գոռավան գյուղի տներից մեկի բակից թանկարժեք բջջային հեռախոս է հափշտակվել։ Չնայած տուժողը ոստիկանություն չէր դիմել, սակայն Արարատի ոստիկանները պարզեցին կատարվածի հանգամանքներն ու գողությունը կատարելու մեջ կասկածվող անձին հրավիրեցին բաժին։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում ապրող 39-ամյա տղամարդը տվեց ինքնախոստովանական բացատրություն և ոստիկաններին ներկայացրեց գողացված հեռախոսը, որը վերադարձվեց տուժողին։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր