Կոնֆլիկտի պատճառով «Վալենսիան» պաշտոնանկ արեց Մարսելինոյին
«Վալենսիան» հայտարարեց ակումբի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալի պաշտոնանկության մասին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ակումբի ներսում տարաձայնություններ էին առաջացել: Մասնավորապես, Մարսելինոն կոնֆլիկտ ուներ «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմի հետ:
Լիմը միջամտում էր ակումբի մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի աշխատանքին, ինչից դժգոհ էր մարզիչը:
«Վալենսիայի» նախագահ Անիլա Մուրտին, որին աջակցում էր Լիմը, նույնպես բարդ հարաբերություններ ուներ Մարսելինոյի և Ալեմանիի հետ:
2018/19 մրցաշրջանում Մարսելինոյի ղեկավարությամբ «Վալենսիան» գրավեց 4-րդ տեղը և նվաճեց Իսպանիայի Գավաթը: