«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Մարաշի բաժանմունքի ՔՀԽ ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 10-ին, ժամը 17.35-ին, Նալբանդյան փողոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 45-ամյա Արթուր Մ.- ին, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Նալբանդյան փողոցում
2019.09.11 23:27

