Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բակունցի փողոցում
Հունիսի 27-ին, ժամը 13.05-ին, քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Երևանի Բակունցի փողոցից բերման է ենթարկվել 65-ամյա Արմենակ Պ.ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]