672 դիտում
15:16 11-09-2019
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 10-ից 11-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, խարդախության` 7, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ծեծի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման, թմրամիջոցներ փոխադրելու կանոնները խախտելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի վնասման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու, մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի շրջանառության և ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
879 դիտում
20:09 01-09-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը)
1224 դիտում
15:21 02-09-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 1-ից 2-ը)
775 դիտում
17:57 03-09-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 2-ից 3-ը)
Այս բաժնից
268 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
223 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
217 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր