211652_close_icon
views-count2526 դիտում article-date 09:37 11-09-2019

Քոչարյանը կմնա կալանքի տա՞կ, թե՞ կազատվի. մտահոգություններ՝ սեպտեմբերի 12-ին ընդառաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը, որը մտահոգություններ է առաջացրել իշխանությունների ներսում, քանի որ գուցե հենց նիստի ժամանակ էլ կատարվի ՍԴ որոշումը, որը ենթադրում է Քոչարյանի` կալանքից ազատումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունների համար այս օրերին քննարկվող ու այդպես էլ լուծում չստացող թեման շարունակում է մնալ նրան կալանքից ազատելու հարցը: Ըստ մեր տեղեկությունների` իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն գնով լուծել Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցը, բայց, կարծես թե, օր օրի իրավական հիմքերի տարակարծությունը աղաղակող է դառնում: Մի կողմից` հասարակության մի ստվար զանգված ակնկալում է, որ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, մյուս կողմից` դրա եվրոպական հեռանկարը մշուշոտ է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր