211652_close_icon
views-count170311 դիտում article-date 20:34 10-09-2019

Հանրապետության մի քանի մարզերում երկրաշարժ է գրանցվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հանրապետության մի քանի շրջաններում երկրաշարժ է տեղի ունեցել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] են ահազանգել Ամասիայի, Աշոցքի, Տավուշի և Լոռու մարզերի մեծ թվով բնակիչներ, ովքեր տեղեկացնում էին, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև իրենց մոտ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, թե արդյոք երկրաշարժի հետևանքով փլուզումներ և այլ դեպքեր եղել են, թե ոչ: Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Նմանատիպ նյութեր