211652_close_icon
views-count1890 դիտում article-date 18:31 10-09-2019

Այս տարի առաջին անգամ Երևանը մեծ շուքով նշեց Մոսկվայի 872-ամյակին նվիրված տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարի առաջին անգամ Երևանը մեծ շուքով նշեց Մոսկվայի տոնը: Մոսկվայի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին սեպտեմբերի 7-ին Երևանի «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում` Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների գործերի ցուցահանդեսի բացումով ու տոնական համերգով, որի ժամանակ ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին, ալտիս Մաքսիմ Նովիկովը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը և այլ սիրված երաժիշտներ: Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերիվարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյան ԵՏՄ միջազգային համագործակցության բարձր հանձնակատար – ԵՏՄ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում Բենինի Հանրապետության նախկին դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆան: Սեպտեմբերի 8-ին Հյուսիսային պողոտայում երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար կազմակերպվել էին համերգ՝ մանկապատանեկան խմբերի մասնակցությամբ, փողային նվագախմբի փառատոն, տոնավաճառ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, զինվորական վրանային ճաշ, հյուրասիրություններ: Տոնական ծրագիրն ավարտվեց Հայաստանում Ռուսական Բուհերի Ուսանողների Ասոցիացիայի ֆլեշմոբով և համերգային ծրագրով ` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում ստեղծագործական խմբերի համերգային ծրագրով: Երեկոյան Ազնավուրի հրապարակում կայացավ համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը և «Ռե Մինոր» բենդը, ալտիստ Մաքսիմ Նովիկովը, «Բելի Օրյոլ» խմբի նախկին վոկալիստ Ալեքսանդր Յագյան, Սոնա Շահգելդյանը և «Ապրել խաղաղ» նախագծի երեխաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր