Պահանջում են ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն. վերաքննիչ բողոք է ներկայացվել. armtimes.com
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Ինչպես հայտնում է [url=https://https://armtimes.com/hy/article/169069?fbclid=IwAR0jLNcQYTgyvhlVycwKgETj0iGgGW14YO921D5X1vN93PerA4m1xdHuhUc]armtimes.com[/url]-ը, այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց նրանց պաշտպաններից Ամրամ Մակինյանը: Պաշտպանական կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն:
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։