211652_close_icon
views-count11525 դիտում article-date 09:28 30-11-2017

Առաքել Մովսիսյանի եղբորորդուն ազատ են արձակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, որ դեռ ապրիլին Վրաստանի իրավապահների կողմից կալանավորվել էր միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար, ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը տեղեկացրեց, որ հորեղբորորդին արդեն վերադարձել է Հայաստան՝ արդարացված: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր