211652_close_icon

Շվեդիայում չեն ցանկանում Իբրահիմովիչի վերադարձը հավաքական

views-count10674 դիտում article-date 22:20 12-06-2017
Շվեդական Aftonbladet պարբերականը հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե արդյո՞ք ընթերցողները ցանկանում են Իբրահիվիչի վերադարձը ազգային հավաքական: Հարցմանը մասնակցել է 100 հազար մարդ: 65%-ը դեմ է արտահայտվել լեգենդար հարձակվողի վերադարձի հնարավորությանը: Հարցումն անցկացվել է այն բանից հետո, երբ Շվեդիայի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում 2:1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն: Aftonbladet-ը Սկանդինավիայի խոշորագույն օրաթերթն է: Այն ունի 3,5 մլն ընթերցող և օգտատեր:

Նմանատիպ նյութեր