36725 դիտում
11:27 10-09-2019
Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արզումանյան փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Արարատ Քեշիշյանի վարած Volkswagen Vento մակնիշի 16 ՍՕ 276 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Միխաիլ Աթաբեկյանի վարած Mercedes մակնիշի 35 VX 927 համարանիշի ավտոմքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ն էլ բախվել է ծառին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Գագիկ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով շրջադարձ է կատարել՝ Mercedes-ի վարորդի համար ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է բախման պատճառ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+