211652_close_icon

ԱԱ. Արման Դարչինյանը մեկնարկեց հաղթանակով

views-count2350 դիտում article-date 21:24 09-09-2019
Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ 75 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիքինսոնին եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր