Արմեն Գյուլբուդաղյանց. Մխիթարյանն իսկական առաջատար էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխախաղային մամուլի ասուլիսը:
«Հենրիխ Մխիթարյանն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք տարավ: Անգամ այն տղաները, ովքեր չխաղացին, բոլորի էներգետիկան օգնեց, որ տանենք այս հաղթանակը:
Մենք հիմա արդեն պատրաստվում ենք Լիխտենշտեյնի հետ խաղին: Եթե միավորները հիմա հաշվենք՝ այո, վերադարձել ենք ուղեգրի համար պայքարին: Բայց մենք նախ պատրաստվելու ենք Լիխտենշտեյնի, հետո՝ Ֆինլանդիայի հետ խաղին: Դրանից հետո միայն կհաշվենք միավորները»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում