4332 դիտում
23:21 08-09-2019
Լևոն Բարսեղյան. Արցախի ՏԻՄ ընտրություններից շատ լավ տպավորություն ստացա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որը դիտորդական առաքելությամբ Արցախում հետևել է ՏԻՄ ընտրությունների ընթացքին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր, հետեւելով Արցախի տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններին, շատ լավ տպավորություն ստացա: Եղել եմ Ստեփանակերտի թվով 11 եւ Մարդակերտի շրջանի 4 գյուղական տեղամասերում:
Հիմնականում պատշաճ եւ օրինական կերպով կահավորված էին սրահները, մեկում, սակայն, զարմանալիորեն նեղ մի միջանցք էին ընտրել, մանկապարտեզի երկու մասնաշենքերը իրար կապող միջանցքում էին տեղադրել քվեարկության սենյակը, լայնությունը ոտ 1,8 մետր, ձեռքերս պարզեցի՝ մատներս կպան հանդիպակաց պատերին, երկարությունը՝ մոտ 15 մետր, սեղաններն ու քվեախցերը տեղադրել էին մեկ շարքով, հարցրի՝ ինչո՞ւ, ահագին մեծ մասնաշենքեր ունի մանկապարտեզը, հանձանաժողովի նախագահն ասաց, չգիտեմ, սա են հատկացրել: Չնայած դրան, քվեարկությունը պատշաճ էր կազմակերպած, օգնողներին գրանցում էին:
Թերություններից մի քանիսն էլ նշեմ, որոնք ակնհայտորեն դիտավորություններ կամ չարամիտ չէին: Ստեփականակերտի ավագանու անդամության թեկնածուների թվի մեծության բերումով՝ 44, այդ քվեաթերթիկը մոտ 60 սմ երկարություն ուներ, եւ երբ խցում մարդիկ փորձում էին այդ թերթիկի ստորին տողերից որեւէ մեկի օգտին նշում կատարել, քվեաթերթիկի վերին մասը քվեախցից ցած էր կախվում ֆաքսից ելնող թղթե ժապավենի զվարճալի տպավորություն թողնելով:
Այդ նույն քվեաթերթիկը մարդիկ հաճախ մոռանում էին ծալել քվեախցում, ելնելիս մանրից ծալելով էին մոտենում քվեախցին, երբեմն ընկնում էր ձեռքերից կամ՝ ընդհանրապես մոռացած՝ որ ծալած պիտի դուրս գային: Քվեաթերթիկների համար ծրարներ չէին նախատեսված, ով ինչպես ուզում՝ ծալում գցում էր տուփը: Տուփերը փոքրածավալ էին, ժամը 13-ին մոտ Ստեփանակերտում արդեն առաջին տուփերն համարյա լցվել էին, զոռով էին խցկում քվեաթերթիկները դրանց մեջ, հսկիչ հանձնաժողովականն էլ քանոնով հրում էր ներս: Գյուղերում, ընտրողների փոքրաթիվ լինելու բերումով, բացարձակ անդորր էր, տուփերը կիսադատարկ էին, ասացին, որ որպես կանոն 70-80 տոկոս մանսնակցություն է լինում: Ամենուր հրավիրում էին սուրճի, թեյի կամ հացի, հրաժարվում էի, գործի եւ ժամանակի բերումով:
Շեշտված կուտակումներ չնկատեցի ոչ մի տեղում, նաեւ անձրեւում էր ամբողջ օրը, գուցե դրանից էր: Որեւէ ընտրակաշառքի լուր չառա: Տեղամսերից մեկի տեղակայման մշակույթի պալատի տնօրենը ինձ բացատրեց, որ առաստաղից կախված հսկիչ տեսախցիկները ապամոնտաժել չեն կարողացել, սակայն դրանք քվեախցերի ետեւում չեն, ասացի՝ տեսնում եմ, որ հեռու են, չհանգստացավ, հրավիրեց իր սենյակը, մոնիտորների վրա ցույց տալով այդ տեսախցիկներից եկող պատկերները, որոնք սրահն էին ցուցադրում ընդհանուր առմամբ: Շատ պատասխանատու մարդիկ էին ինձ պատահած նախագահները:
Ընդհանուր առմամբ լավ տպավորություն ունեցա, մարդիկ, անկախ գյուղ-քաղաք հանգամանքներից, կոկիկ, նույնիսկ տոնական հագնված, բարձր տրամադրությամբ էին գալիս քվեարկության, շատ սիրալիր ու հարգալից տեսա բոլորին, ոչ ոք վիզա չհարցրեց:
Շատ տեղյակ չեմ մյուս տեղամասերի դրություններից, որ հսկում են «Ականատես» դիտորդական առաքելությունը եւ Իրազեկ քաղաքացիների միավորումը, բայց ընդհանուր առմամբ հետեւելով «Ականատեսի» կենտրոնակայանի աշխատանքին, լրահոսին եւ հատկապես իրավաբանների աշխատանքից ու ստացվող ահազանգերին, նկատում եմ, որ որ էապես մաքուր ընտրույթուններ էին այն ֆոնին, ինչ տեսել ենք Հյաստանում մինչեւ հեղափոխությունը, շատ նման էին Երեւանի ավագանու 2018-ի սեպտեմբերի 9-ի ընտրություններին: Խախտումները հիմնականում տեխնիկական բնույթի են եւ ոչ կանխամտածված, պլանավորած կամ դիտավոր: Ստեփականերտի համայնքապետի պաշտոնի համար մեծամասնական ընտրակարգով 5 հոգի էին մրցում, ոչ մեկին չգիտեմ, չեմ ուսումնասիրել կենսագրականները, մեկն առաջադրվել է կուսակցությունից, մյուս 4-ը ինքնառաջադրվել են, գործող քաղաքապետը չի առաջադրվել, առաջադրվել է տեղակալը:
Գյուղական համայնքներում համայնքապետի 1-2-3 թեկնածու կար, ավագանու թեկնածուների թիվը 1-2-3 ով էր գերազանցում նախատեսված տեղերը, որոշ դեպքերում ավագանու 5 անդամի համար առաջադրվել էին 5 հոգի՝ ավագանու գործող կազմը:
«Ականատեսի» արցախցի եւ ՀՀ-ից եկած դիտորդները նույնպես բարձր պատրաստվածություն ցուցաբերեցին, ուշիմ, խելացի, բանիմաց երիտասարդներ են: Բոլորը դեռ տեղամասերում են, մի քանիսը՝ ընտրատարածքային հանձնաժողովներում, դեռ աշխատում են:
Համարյա վստահ եմ, որ որեւէ լուրջ միջադեպ չի լինելու, մի անգամ էլ ես ապավինեմ զգայականին, ինչ կլինի որ: Էսօրվա ֆուտբոլի հաղթանակը զգալով չգիտեի,մ հաստատ գիտեի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
16149 դիտում
17:34 16-01-2018
«Տպավորություն ստացա, որ գողին թաքցնում են»․ օպերատորը դիմում է Վլադիմիր Գասպարյանին. Aravot.am
Այս բաժնից
799 դիտում
18:46 23-11-2024
Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Հաքան Ֆիդան
910 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
961 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters