211652_close_icon
views-count7161 դիտում article-date 21:46 08-09-2019

Հայաստանից կրած պարտությունից հետո Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել

Եվրոպայի առաջնության խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականից պարտություն կրելուց (2:4) հետո Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել, տեղեկացնում է բոսնիացիների ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: «Ես զրուցել եմ բոլորի հետ և հեռանում եմ: Հաջորդ մարզիչը կհասցնի թիմին պատրաստել Ազգերի լիգային»,- ասել է Պրոսինեչկին:

Նմանատիպ նյութեր