211652_close_icon
views-count1332 դիտում article-date 10:22 08-09-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 24 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 9 հա տարածք

Սեպտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 2000 քմ, 2000 քմ, 7000 քմ, Ավան վարչական շրաջանում՝ 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա, 200 քմ, 5000 քմ, 200 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 3 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 800 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 3000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր