ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ կից հետեւյալ գրառմամբ.
«Երեկ ընդունեցի Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին։ Վերջինս նշեց, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն եւ Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ:Ընդգծեցի, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձեւավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առեւտրատնտեսական ոլորտին: Այս առումով կարեւորեցինք Տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը եւ գործարար համաժողովների կազմակերպումը»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպանին
2019.09.07 15:30


Twitter
Вконтакте
Одноклассники