211652_close_icon
views-count1408 դիտում article-date 13:59 07-09-2019

Անվտանգության խորհրդի քարտուղարը և Արցախի պաշտպանության նախարարը քննարկել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին։ Հանդիպմանը ներկայացվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել զինված ուժերի ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերին, զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի շարունակական բարելավման աշխատանքներին, դիրքերի ջրապահովման աշխատանքների կատարողականին, ինչպես նաև Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործողություններին։

Նմանատիպ նյութեր