2498 դիտում
11:15 07-09-2019
Հայաստանի երիտասարդ առաջնորդները կկիսվեն իրենց փորձով ամերիկյան գործընկերների հետ․ «Ամերիկայի ձայն»
«Ազատ մամուլը կարևորագույն արժեք է. կարևոր է, որ քաղաքացիները ստանան անաչառ և բազմակողմանի տեղեկատվություն և, որ պակաս կարևոր չէ, որ վստահեն նրան, ինչ կարդում, տեսնում և լսում են»,- [url=https://www.amerikayidzayn.com/a/5071965.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի տնօրեն Ամանդա Բենեթը ազատ մամուլի կարևորության մասին իր տեսակետները ներկայացրեց Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ հանդիպմանը, ովքեր Միացյալ Նահանգներում հաջորդ օրերի ընթացքում կծանոթանան ամերիկյան հաստատությունների աշխատանքին և կկիսվեն իրենց սեփական փորձով:
Հայաստանցի առաջնորդների այցը կազմակերպված է «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կոնգրեսի և իրականացվում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության կողմից, նշում է ԱՄՆ-ի դեսպանության մամուլի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը.
«Ծրագիրը հնարավորություններ է ստեղծում Հայաստանից մասնագետների համար հանդիպելու իրենց ամերիկյան գործընկերների հետ և տեղում ծանոթանալու ամերիկյան փորձին, և հետագայում ստեղծված կապերն օգտագործելով, իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով»:
Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի Հայաստանցի մասնակիցների հետ քննարկմանը ամերիկյան մասնավոր լրատվամիջոցների ու նաև «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքի փորձը ներկայացրեց «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խմբագիր Արամ Վանեցյանը: ԱՄՆ-ի մայրաքաղաքից ծրագրի մասնակիցները կուղևորվեն Դեթրոյթ, որտեղ կհանդիպեն իրենց գործընկերներին: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի իրավական խորհրդատու Կարեն Հովհաննիսյանը ցանկանում է ուսումնասիրել ամերիկյան փորձը մի շարք խնդիրների ինստիտուցիոնալ լուծման հարցում.
«Ցանկալի է կիրառել ամերիկյան ժողովրդավարության փորձը Հայաստանում, հաշվի առնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը հանդիսանում է հանրության դեմքը, հանրության խողափողը Հայաստանում լուրջ զարգացումների մասին խոսելիս»:
Հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրության տնօրենի օգնական Սյուզաննա Թուսինյանին հատկապես հետաքրքրում է նոր տեխնոլոգիաների պայմաններում ռադիոյի զարգացման հեռանկարները.
«21-րդ դարում ռադիոն գնում է դեպի վիզուալիզացում և մենք նույնպես կիրառում ենք այդ փորձը, սակայն, պատրաստ ենք նաև դրսի փորձը բերել Հայաստան»:
Ծրագրի մասնակիցների հետ մեկ ժամից ավելի փակ դռների հետևում զրուցած ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը հիշեցնում է՝ ծրագիրը փորձի երկկողմ փոխանակում է նախատեսում, ուստի ամերիկյան կողմը նույնպես հնարավորություն կունենա սովորելու հայ մասնագետներից.
«Ծրագրին մասնակցում է Հայաստանի հանրային հեռարձակողների փայլուն խումբ և մենք զրուցեցինք ազատ և պատասխանատու լրատվամիջոցների դերի մասին, որն օգնում է քաղաքացիներին անկաղմնակալ տեղեկություններ ստանալ, որպեսզի քաղաքացիները տեղեկացված որոշումներ կայացնեն և երկիրը հաջողություն գրանցի»:
Նմանատիպ նյութեր
2096 դիտում
19:09 07-10-2016
Հայաստան ժամանող ԱՄՆ փորձագետները կկիսվեն ցմահ դատապարտյալների գործերի վերանայման փորձով
1315 դիտում
09:25 10-02-2022
Եվրոպական առաջնորդները ձգտում են կանխել պատերազմը Եվրոպայում․ «Ամերիկայի ձայն»
1747 դիտում
09:13 17-02-2022
Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Ուկրաինայի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»