2140 դիտում
09:01 07-09-2019
Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճը 4,8 անգամ պակասել է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի տնտեսական զարգացումներն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց ուղղակի ներդրումների՝ դրանց ծավալները շարունակում են փոքր լինել: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը չափազանց դանդաղ են ավելանում:
Հրապարակվել է այս տարվա առաջին կեսին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը: Հիմնվելով այդ հրապարակման վրա, կառավարության ֆեյսբուքյան էջում այսպիսի մի չափազանց լավատեսական գրություն է հայտնվել. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26 տոկոսով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 20 տոկոսով»: Տպավորություն է, թե բումը սկսված է:
Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների և մարումների տարբերությունն է, ինչը կարևոր ցուցանիշ է: Բայց այդ մասին կառավարությունը գերադասել է լռել, որովհետև պատկերն իսկապես շատ տխուր է: Տարեսկզբի առաջին վեց ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ: Այն համարժեք է հազիվ 16 մլն դոլարի: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն ավելի շատ են աճել: Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 203 մլն դոլար: Բայց այդ թիվը չէ, որ տալիս է ներդրումների իրական բնութագիրը: Դրանում ներառված են ոչ միայն ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը:
Այնպես որ, ներդրումների մասին խոսելիս շատ ավելի կարևոր է ուղղակի ներդրումների ցուցանիշը: Իսկ այստեղ հպարտանալու առիթ կառավարությունը չունի:
Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 38,6 մլրդ դրամ: Այսինքն՝ այս տարվա բացասական տարբերությունը գերազանցում է 30 միլիարդը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
784 դիտում
16:57 25-03-2024
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար, ԵԱՏՄ-ից զուտ հոսքերի ծավալը 58 մլն է
1482 դիտում
09:07 01-11-2022
ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը