211652_close_icon
views-count1798 դիտում article-date 22:56 06-09-2019

Հնագույն քաղաքակրթությունների մնացորդների պեղումներով զբաղվող հայ– իտալական համատեղ նախագիծը մշակութային ժառանգության մրցույթի մրցանակակիրների թվում է

Մայիս ամսին մշակութային ժառանգության ոլորտում Եվրոպայի ամենահեղինակավոր ՙԵվրոպա Նոստրա՚ մրցույթը հայտարարեց այս տարվա հաղթողների անունները: Հայ – իտալական համատեղ Կոտայքի հետախուզական նախագիծը (KSP) մրցանակակիրների թվում է: Նախագծի շրջանակներում կանխատեսումային մոդելների և ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործումը թույլ տվեց Հայաստանի Կոտայքի տարածաշրջանում բացահայտել 100-ից ավելի նոր հնավայրեր, որոնք թվագրվում են պալեոլիթյան ժամանակաշրջանից մինչև միջնադար։ Բոլոր հետազոտական աշխատանքներն իրականացվել են տեղի ինստիտուտների և գիտնականների հետ սերտ համագործակցության պայմաններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դասընթացների և դաշտային գործողությունների միջոցով տեղի անձնակազմի և հմուտ աշխատողների վերապատրաստմանը, ինչպես նաև հայկական բուհերի և ակադեմիաների ուսանողների գիտական պատրաստվածությանը: Եվրոպական ժառանգության մրցույթը / ՙԵվրոպա Նոստրա՚ մրցույթը ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից: Այս տարվա՝ 16 երկրներ ներկայացնող 25 դափնեկիրները գնահատանքի են արժանացել պահպանման, հետազոտության, նվիրվածության ու կրթության, վերապատրաստման և իրազեկման ոլորտում իրենց տպավորիչ ձեռքբերումների համար: Հաղթողները կպարգևատրվեն եվրոպական ժառանգության բարձր մակարդակի մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Փարիզում՝ Եվրոպական ժառանգության կոնգրեսի ժամանակ:

Նմանատիպ նյութեր