873 դիտում
22:30 06-09-2019
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանը, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ, կարևորել է երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների մշտական հանձնաժողովներում ոլորտային հարցերի շուրջ առարկայական քննարկումները: Այդ համատեքստում նա որպես դրական օրինակ մատնանշել է ՀՀ և ԱՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱՀ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Ընդգծվել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը օրենսդրական դաշտերի համապատասխանեցման, տարբեր հարցերի շուրջ կարծիքների փոխանակման տեսանկյունից:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում համագործակցության խորացման և առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթության, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ակնկալվող արդյունքներին:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի Արցախ այցի շրջանակներում նախատեսվում է ԱՀ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստը և համագործակցության նոր հուշագրի կնքումը:
Նմանատիպ նյութեր
1449 դիտում
14:31 14-04-2019
Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Արենի-1» քարանձավ
722 դիտում
10:34 25-06-2014
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը
1971 դիտում
20:45 20-09-2016
Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ալֆորվիլլի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
562 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
598 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ