890 դիտում
10:34 25-06-2014
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը
Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաբնույթ համագործակցության ընթացքը և խորացման հեռանկարները: Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Արցախի վարչապետի և կառավարության անդամների հետ քննարկումների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը՝ Արցախի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու համար:
Երկուստեք ընդգծվել է համագործակցության և կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն նախապայման:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում:
Նմանատիպ նյութեր
2247 դիտում
20:45 20-09-2016
Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ալֆորվիլլի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
2719 դիտում
13:42 21-02-2017
Արցախի նախագահն ընդունել է Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
1210 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
757 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը