211652_close_icon
views-count784 դիտում article-date 15:55 06-09-2019

ՀՀ ԱԳՆ-ն բացառում է որևէ համագործակցություն այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին

Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ պետության հետ համագործակցությունը այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք ՌԴ-ի հետ ունենք հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն, ունենք ինքներս մեր օրակարգը բազմաթիվ գործընկերների հետ համագործակցության: Բոլոր ուղղություններով ունենք մեր հարաբերությունները, մեր գործընկերները, և հաշվի ենք առնում նաև, բնականաբար, ներկայիս միջազգային հարաբերությունների օրակարգն ու դինամիկան։ Եվ մենք կառուցում ենք մեր հարաբերությունները՝ բացառելով այդ համագործակցությունը մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»,- նշեց նախարարը:

Նմանատիպ նյութեր