Կողմ չեմ կոալիցիաների, բայց կան համագործակցության տարբերակներ. համագործակցություն կոնկրետ իշխանության հետ բացառում եմ. Մարտուն Գրիգորյան
Կողմ չեմ կոալիցիաների, բայց կան համագործակցության տարբերակներ, համագործակցություն կոնկրետ իշխանության հետ բացառում եմ: Այս մասին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գրիգորյանը հայտարարել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ Արտահերթ ընտրություններ տեղի կունենան մարտի 30-ին:
«Վերջնական արդյունքը գյումրեցիների ընտրությունն է։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա հստակ ասել եմ, համագործակցություն կոնկրետ իշխանության հետ բացառում եմ՝ կոալիցիա և այլն, բացառում եմ։ Այլ բաների մասին խոսելը վաղ է։ Մի բան կարող եմ ասել, կողմ չեմ կոալիցիաների, բայց կան համագործակցության տարբերակներ»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Գյումրիում նախընտրական շրջանում իրավիճակի թեժացման ու կրքերի շիկացման վերաբերյալ խոսակցություններին, ապա Գրիգորյանը նշել է. «Ոչ մի բան էլ չի լինելու, Գյումրիում ազատ, նորմալ, հանգիստ ընտրություններ են լինելու։ Մենք էլ ամեն մեկս մեր տեղում փորձելու ենք ամեն բան անել, եթե կան մարդիկ, որ ուզում են ձեռքերը կրակի վրա տաքացնել, այդ առիթը չենք տալու։ Ինչ վերաբերում է հարցին, թե ում է ընտրելու գյումրեցին, ապա գյումրեցին ընտրելու է արժանապատիվ մարդու, նամուսը, թասիբը, պատիվը, ապրած կյանքը, անցած ճանապարհը»։