211652_close_icon
views-count671 դիտում article-date 15:42 06-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության` 9, յուրացման կամ վատնման՝ 5, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր