211652_close_icon
views-count1666 դիտում article-date 10:21 06-09-2019

Քրեական բարքերի կամ միջավայրի դեմ մենք պիտի պայքարենք մշակույթի մակարդակով․ Տարոն Սիմոնյան․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբան Տարոն Սիմոնյանը, մեկնաբանելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, ասել է. «Քրեական բարքերի կամ միջավայրի դեմ մենք պիտի պայքարենք մշակույթի մակարդակով: Պաշտոնատար անձինք, ոստիկանության աշխատակիցները հասկանո՞ւմ են արդյոք, որ այդ քրեական մշակույթը հակահասարակական վարքագիծ է իր մեջ պարունակում: Ես վստահ չեմ, որովհետեւ ճանաչում եմ իրավապահ համակարգում աշխատող այնպիսի անձանց, ովքեր օր ու գիշեր տարված են քրեական հեղինակությունների պատմություններով: Իսկ ի՞նչ է մատուցում հեռուսատատեսությունը: Հաղորդումներ, ֆիլմեր կան, որոնք քրեական մշակույթի տարրեր են պարունակում: Կարծում եմ, որ նպատակային արդյունքի հասնելու համար միայն օրենսգրքում փոփոխություն անելը բավարար չէ, ավելին` պայքարի արդյունավետությունը այդքան էլ չի բարձրացնում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր