1624 դիտում
17:51 10-05-2016
«Մենք միասին պետք է պայքարենք դրամահավաքության արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ». Տարոն Մարգարյան
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայիսի 27-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել դպրոցներում ուսումնական տարվա ավարտի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ նման որևէ դեպք հայտնաբերելու դեպքում պատասխանատուները խստագույնս կպատժվեն:
«Ավարտական դասարաններում սովորող մեր աշակերտների ու նրանց ծնողների համար սա սպասված և կարևոր ժամանակաշրջան է: Բայց, ցավոք, երեխայի դպրոցն ավարտելը ծնողի համար հաճախ նաև ֆինանսական լրացուցիչ ծախսերի ու անհանգստության պատճառ է դառնում:
Այս օրերին ծնողները պետք է ուրախանան իրենց երեխաների ձեռքբերումներով ու ապագայի պլաններով զբաղվեն, ոչ թե մտածեն, թե ինչպես են գումար հայթայթելու ինչ-որ անհասկանալի ծախսերի համար, որպեսզի հանկարծ երեխան չընկճվի ուսուցչի կամ դասընկերների մոտ:
Ամեն տարի վերջին զանգի միջոցառումներից ու ավարտական քննություններից առաջ խստորեն հորդորում եմ դպրոցների տնօրեններին բացառել դրամահավաքության հնարավոր դեպքերը: Այս տարի ևս բացառություն չի լինի, ու հանրակրթության վարչությանը հանձնարարում եմ մեկ անգամ ևս հիշեցնել բոլոր տնօրեններին հորդորիս մասին և խստորեն նախազգուշացնել, որ բացառեն դրամահավաքության ցանկացած փորձ, այլապես կպատժվեն հենց տնօրենները՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում:
Ծնողներին ևս հորդորեք, որ որևէ պատրվակով գումար չվճարեն: Մենք միասին պետք է պայքարենք այս արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին էլ հանձնարարել է նախապատրաստվել Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև կազմել մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանյան ամառ» ծրագրի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը, նաև նախապատրաստական աշխատանքներ տանել երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
11:28 25-01-2022
Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը․ ՄԻՊ
4562 դիտում
14:08 18-08-2015
Մենք բոլորս միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը. Տարոն Մարգարյան
1224 դիտում
18:43 28-09-2015
«Մեր նպատակը արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
790 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
673 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
874 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am