211652_close_icon
views-count604 դիտում article-date 17:28 05-09-2019

ՌԴ իրավակապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 63-ամյա Միհրան Չ.-ն, որը 2005թ. հուլիսի 20-ից հետախուզվում էր ՌԴ ԱԱԾ մարմինների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր