211652_close_icon
views-count2555 դիտում article-date 13:26 05-09-2019

ԱՄՆ սահմանապահները փորձում են փրկել ապօրինի ներգաղթյալների կյանքը

«Նրանք պարզապես հայտնվում են այստեղ, հիմնականում ընտանիքներով, իրենց հանձնելով սահմանապահների ձեռքը», - Թեքսասի Դել Ռիօ հատվածում ծառայություն իրականացնող սահմանապահ Ալեն Ոուվելի խոսքով, ապօրինի ներգաղթյալների թվի կտրուկ աճը սահմանապահներին նոր խնդիրների առջեւ է կանգնեցրել: Որոշ հատվածներում բժշկական անձնակազմը տեղափոխվել է ընդունման կենտրոններ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5070244.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ոուվելի խոսքով, միայն իր հատվածում ձերբակալվել են ապօրինի ներգաղթյալներ ավելի քան 50 երկրներից, նրանցից շատերը՝ 42 աստիճան շոգի պայմաններում սահմանը հատելուց հետո ջրազրկված վիճակում են, մյուսները՝ գտնում են իրենց վախճանը ճանապարհին: Ներգաղթի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, այս տարվա յոթ ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներ տեղափոխման ընթացքում զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 500 ներգաղթյալ: Նրանց մեծ մասը՝ Մեքսիկայի սահմանին: «Այս հոսանքը կարող է ձեզ մեկ կիլոմետր հեռու տանել, այստեղ լողալը բարդ է, մարդկանց կյանքը հոսանքից է կախված», - նշում է Ալեն Ոուվելը: Այս հոսանքով անցածները այն երբեք չեն մոռանա: «Դուստրս լաց էր լինում, ջուրը ուսերին էր հասել, ասում էր, որ չի կարող շնչել: Սահմանապահ զինվորականները մեզ տեսան, ձեռք մեկնեցին», - հիշում է Կոնգոյից ապօրինի ներգաղթյալ Ջուլիան: Սակայն, երբ վտանգավոր սահմանահատման այլընտրանքը մահն է, ընտրություն չի մնում, ասում է Հոնդուրասից ժամանած Մարվինը. «Եթե ոչինչ չանելը մահ է, ապա անում ես ամեն ինչ, չնայած բոլոր վտանգներին: Այս պայմաններում ամենից շատ ինձ երեխաներս են մտահոգում, հանուն նրանց ես կգնամ ցանկացած ռիսկի»:

Նմանատիպ նյութեր