1742 դիտում
23:16 04-09-2019
Հայաստանը կմասնակցի Իտալիայում անցկացվող Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը:
Կինոփառատոնի տնօրեն Ջիջի Կամպանիլեի հրավերով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը 2019 թ. սեպտեմբերի 4-8-ը ներկա կլինի Տրիկազե քաղաքում անցկացվող միջոցառմանը:
«Սալենտո» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Իտալիայի Տրիկազե քաղաքում: Կինոփառատոնի կարգախոսն է` «Անկախ ֆիլմերի տոնախմբություն ամբողջ աշխարհից»:
«Սալենտոն» միջազգային իրադարձություն է դարձել «շրջագայող» հայեցակարգի շնորհիվ, որը սկսվել է 2010 թվականին Լոնդոնի «Prince Charles» կինոթատրոնում` կինոնկարների ցուցադրությունով: Այնուհետև, Սալենտոյի կինոփառատոնն անկախ ֆիլմեր է ներկայացրել ամբողջ աշխարհում` Ցյուրիխում, Մոսկվայում, Պետերբուրգում, Հոնկոնգում, Սանտյագո դել Չիլիում, Երևանում և այլուր: Կինոփառատոնն ամբողջովին նվիրված է անկախ արտադրություններին և ունի նորարարական բանաձև, որը սահմանում է բովանդակային բարձր որակ:
Նմանատիպ նյութեր
2919 դիտում
21:12 12-09-2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Իտալիայում մասնակցել է Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
8694 դիտում
21:36 20-03-2017
Հայաստանը մասնակցեց «Մեկ աշխարհ. Ռումինիա» կինոփառատոնին
Այս բաժնից
859 դիտում
23:25 03-05-2024
Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան․ oragir.news