211652_close_icon
views-count883 դիտում article-date 12:33 04-09-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 16 հրդեհ. հրդեհաշիջմանը՝ ներգրավվել է 17 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ

Սեպտեմբերի 2-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1500 քմ, 400 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 500 քմ, Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ 0.5 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր