2592 դիտում
23:46 03-09-2019
Չարաշահելով քաղաքացու վստահությունը՝ խաբեությամբ տիրացել էր նոթբուքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ հափշտակել են իր նոթբուքը։ Համակարգիչը վաճառելու մասին նա հայտարարություն էր տեղադրել համացանցում, գնորդը զանգել էր։ Գումարը քիչ հետո վճարելու պայմանով, քաղաքացին նոթբուքը թողել էր դեղատանը, գնորդն էլ նրա վստահությունը չարաշահելով խաբեությամբ տիրացել էր դրան։ Տուժողին պատճառվել էր 470 հազար դրամի վնաս։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ արարքը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքում բնակվող 42-ամյա տղամարդը։
Օգոստոսի 30-ին, ժամը 14-ին, տղամարդը հայտնաբերվեց Առինջ գյուղում, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և խոստովանական բացատրություն տվեց։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի բաժին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3342 դիտում
22:00 20-07-2016
Վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ վերցրել է 880.000 դրամ
4304 դիտում
19:15 10-09-2016
Գույքային վնաս` խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
865 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ