Տարակուսելի է ՈւԱԿ տնօրենի աշխատանքից ազատման փաստը, քանի որ ընդամենն ամիսներ առաջ ԱՆ-ն բարձր էր գնահատել կենտրոնի ղեկավարության գործունեությունը. Ն. Զեյնալյան
Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
«Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի են դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը՝ ասելով, որ ՈւԱԿ-ն գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:
Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:
Մտահոգիչ են նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը՝ հեռանալու որպես խորհրդատու և նրա բարձրացրած հարցերը ոլորտի վերաբերյալ:
Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն և տրվեն գնահատականներ:
Առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում՝ ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ»,-գրել է նարեկ Զեյնալյանը:


