Մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական և ԵՄ ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է․ Փաշինյանը՝ Տուսկին
Հայաստանի ղեկավարի բարձր մակարդակի այց Լեհաստան երկար ժամանակ չի եղել, և ներկայիս այցը նոր փուլի սկիզբ է երկկողմ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Տուսկի հետ համատեղ հայտարարության ընթացքում։
«Բայց ինձ համար, պարոն Տուսկ, առանձնակի պատիվ է հրավեր ստանալ Ձեր կողմից և նման ջերմ ընդունելության արժանանալ Ձեր կողմից։ Այսօր մենք հանդիպում ենք Ձեզ՝ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը Ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի և շատ բարձր է գնահատում Ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետև Հայաստանը միշտ զգացել է Ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին։ Եվ իսկապես, նաև իմ անձնական փորձը այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել, և ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար»։
Վարչապետը բարձր է գնահատել նաև Լեհաստանի աջակցությունը Հայաստանին՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում։ Նրա խոսքով՝ կարևոր էր լսել Տուսկի գնահատականները Հայաստանի կողմից Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքի վերաբերյալ, և քաջալերող խոսքերը նոր վստահություն են հաղորդում՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանը եվրոպական և ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով։
«Ես չեմ թաքցնի, և Դուք դա գիտեք, իհարկե, ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են։ Դրանք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենց հետ բերում են կասկածներ, իրենց հետ բերում են մեղադրանքներ։ Եվ մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր։ Ժողովրդավարական երկիր՝ նշանակում է ի վիճակի չլինել ապահովել և պաշտպանել սեփական անվտանգությունը։ Եվ ես կարծում եմ, որ Լեհաստանը այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ և, իհարկե, ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում»։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Լեհաստանի փորձը կարևոր օրինակ է՝ ժողովրդավարության և անվտանգության համատեղման տեսանկյունից, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցում։
«Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը, և ես Հայաստանում՝ մեր խորհրդարանում, ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության պատգամավորներից մեկը արձագանքեց հետևյալ կերպ՝ ասելով․ «Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծես Եվրոպայի մասին եք խոսում»։ Եվ իմ արձագանքը հետևյալն էր. ես ասացի՝ իսկ մենք համոզվա՞ծ ենք արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը։ Եվ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է»։
Վարչապետի խոսքով՝ հատկապես Եվրոպայի բարդ և երբեմն դաժան պատմությունն է, որ Հայաստանին բերել է այն համոզման, թե խաղաղությունը, ժողովրդավարությունն ու ազատությունը այլընտրանք չունեն։
«Որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց շատ կարևոր է ունենալ և կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության անայլընտրանք լինելը, ժողովրդավարության անայլընտրանք լինելը և ազատության անայլընտրանք լինելը։ Եվ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանը անցել է և ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը, իհարկե, մեզ համար օրինակելի է»։
Եզրափակելով՝ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Լեհաստանի վարչապետին ուղղված հրավերը՝ մասնակցելու մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին։
«Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ Եվ իհարկե, մեծ հաճույքով Ձեզ սպասում եմ մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին»,- ասել է վարչապետը