211652_close_icon
views-count16927 դիտում article-date 23:42 02-09-2019

Արտակարգ դեպք Գյումրիում. դանակահարել են պապ ու թոռանը, նրանց այս պահին վիրահատում են. ArmDay.am

Գյումրիում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ դանակահարություն է եղել: [url=https://armday.am/post/94656/artakarg-depq-gjo-mro-m-danakarahel-en-pap-o-torany-nrants-ajs-pahin-virahato-m-en?fbclid=IwAR0jLjbeur_5Uizp-HKo8BJ2kYcSXcUBMGdOoWoy9_KKxHgtd9-U7q5YaUo]ArmDay.am[/url]-ին հայտնի դարձավ, որ ժամը 21:00-ի հատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով եւ արյունահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն եւ 52-ամյա Իսահակ Ա.-ն: [url=https://armday.am/post/94656/artakarg-depq-gjo-mro-m-danakarahel-en-pap-o-torany-nrants-ajs-pahin-virahato-m-en?fbclid=IwAR0jLjbeur_5Uizp-HKo8BJ2kYcSXcUBMGdOoWoy9_KKxHgtd9-U7q5YaUo]ArmDay.am[/url]-ի աղբյուրների փոխանցմամաբ՝ նրանք պապ եւ թոռ են: Դեռ անհայտ պատճառներով պապ ու թոռանը, նախնական տեղեկություններով, դանակահարել են Գյումրու «Պոլիգոններ» թաղամասից դեպի «Անի» թաղամաս տանող ճանապարահատվածին: Ըստ էության, տեղի է ունեցել վիճաբանություն, որի մանրամասները դեռ հայտնի չեն: [url=https://armday.am/post/94656/artakarg-depq-gjo-mro-m-danakarahel-en-pap-o-torany-nrants-ajs-pahin-virahato-m-en?fbclid=IwAR0jLjbeur_5Uizp-HKo8BJ2kYcSXcUBMGdOoWoy9_KKxHgtd9-U7q5YaUo]ArmDay.am[/url]-ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Ա.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի վնասվածքներ, իսկ Իսահակ Ա.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքներ: Նրանք այս պահին վիրահատվում են: Նրանց բժշկական կենտրոն տեղափոխել են հարազատները:

Նմանատիպ նյութեր