211652_close_icon
views-count8532 դիտում article-date 19:35 02-09-2019

Ֆիզիկական Կուլտուրայի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ռոման Մուրադյանը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ միաձայն ընտրեցին Ռոման Մուրադյանին։ Նշենք, որ ինստիտուտի հոգաբարձումների խորհրդի նախկին նախագահը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էր, ով հրաժարականի դիմում էր ներկայացրել։ . -Միաձայն ընտրվելն ինձ է՛լ ավելի է ոգեշնչում, որպեսզի լինեմ ինստիտուտի կողքին և բոլորս միասին այն հասցնենք ավելի բարձր մակարդակի,- նշել է նա։ Ռոման Գագիկի Մուրադյանը ծնվել է 1981 թ. նոյեմբերի 20-ին Երևանում։ 1988-1998 թթ. սովորել է Սուրեն Սպանդարյանի անվան, ինչպես նաև Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցներում 1998-2002 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, մասնագիտությունը՝ տնտեսագետ-ֆինանսիստ 1999-2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ ՀՀ ՆԳՆ ներքին զորքեր 2005-2007 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Քաղաքագիտություն» բաժնում և ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան 2007 թ. թողարկել է գիտական հոդված անհատի բրենդի ստեղծման տեխնոլոգիանների վերաբերյալ ՀՀ ԳԱԱ միակ գիտահանրամատչելի հանդեսում՝ «Գիտության աշխարհում»-ում 2013-2015 թթ. զբաղվել է մասնավոր բիզնեսով՝ հիմնելով և ղեկավարելով «Նավթ և գազ», «Թրեք ստոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2016-2018 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն՝ որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ 2016 թ-ին գյուղատնտեսության նախարարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով 2016 թ-ին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան 2017-2018 թթ. եղել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի պետի խորհրդական 2017 թվականից Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ է 2018 թ-ին մեկնել է ԱՄՆ՝ Ֆրեզնո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և զարգացման ծրագրի շրջանակում 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ 2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու՝ հանդես գալով 9-րդ համարի ներքո: Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ մեկ դուստր և մեկ որդի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր