3339 դիտում
19:20 01-09-2019
ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները վաղը՝ սեպտեմբերի 2-ին, պատրաստվում են դասադուլ անել: Այս առթիվ նրանց հայտարարության մեջ նշված է.
«ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։
ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ: Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան։
Դասադուլի ժամանակ ունենալու ենք մամուլի պատասխանատուներ, ովքեր կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կներկայացնեն շարժումն ու նպատակն ամբողջությամբ և ճշգրիտ:
Սեպտեմբերի 2-ին կոչ ենք անում միանալ դասադուլին և պաշտպանել որակյալ կրթության ձեր իրավունքը։
Ուսանողների հանդիպման վայր՝ ՀՊՏՀ բակ, ժամ՝ 08:30»:
Նմանատիպ նյութեր
6685 դիտում
16:10 19-03-2018
Շիրակի պետհամալսարանում դասադուլ են հայտարարել. ուսանողները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին
77368 դիտում
09:55 23-04-2018
Մանկավարժական համալսարանի ուսանողները միացել են բողոքի ակցիային և դասադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
22169 դիտում
19:04 14-05-2019
Լարված իրավիճակ Ալավերդի քաղաքի պետական քոլեջում. Ուսանողները դասադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ