Տարվա անհավանական փրկությունը Ռուսաստանի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի «Լոկոմոտիվ»-«Ռոստով» խաղի վերջնամասում անհավանական դրվագ տեղի ունեցավ, որը դեռ երկար տարիներ կհիշվի և որը կգրանցվի ֆուտբոլի ամենազարմանալի պահերի շարքում:
Խաղի ավելացված ժամանակում «Ռոստովի» պաշտպան Եվգենի Չերնովը երկու անգամ ֆանտաստիկ կերպով փրկեց իր թիմի դարպասները անխուսափելի գոլից:
Այդ հերոսական փրկության շնորհիվ «Ռոստովը» պահպանեց հաղթական հաշիվը՝ 2:1 և ստանձնեց ռուսական առաջնության առաջատարի դիրքերը:
Նշենք, որ դրվագը համացանցում արդեն հավաքել է տասնյակ միլիոնավոր դիտումներ: